ArmenianRussianEnglish (UK)

«Դիլիժանս» հյուրանոցի կարգը

Ժամանում                               13:00-ից

Մեկնում                                  մինչև ցերեկը 12:00

 

Երեխաները և լրացուցիչ մահճակալներ

  • Ցանկացած տարիքի երեխաների տեղավորումը հյուրանոցում թույլատրվում է։
  • Անվճար։ Մինչև 4 տարեկան երեխաների տեղակայումը համարում անվճար է, եթե օգտագործվում են միայն առկա մահճակալները։
  • Նշված տարիքից բարձր երեխայի կամ նախատեսված քանակից ավել մեծահասակների տեղակայումը համարում լրացուցիչ մահճակալով, հավելավճարով։
  • Լրացուցիչ մահաճակալների առավելագույն քանակը սենյակում՝ 1։
  • Մանկական մահճակալներ չկան։
  • Լրացուցիչ կամ մանկական մահճակալները հասանելի են միայն հատուկ հարցման դեպքում՝ հյուրանոցի ղեկավարության կողմից հաստատումից հետո։
  • Հավելյալ մատուցված ծառայությունները ավտոմատ կերպով չեն մտնում ընդհանուր հաշվարկված ծախսերի մեջ։ Դրանց համար անհրաժեշտ է վճարել հյուրանոցում անցկացրած հանգստի ընթացքում։ 

 

Ընտանի կենդանիներ

  • Ընտանի կենդանիներ թույլատրվում են միայն հատուկ հարցման դեպքում։ Հնարավոր է հավելավճարի գանձում։

 

Վճարման կարգը և ըդունվող կրեդիտ քարտերը

«Դիլիժանս» հյուրանոցում վճարում կատարելը շատ հեշտ է և ապահով։ Վճարումը կատարվում է անմիջապես հյուրանոցում։ Հարցումից անմիջապես հետո հյուրանոցի անձնակազմը կապ կհաստատի ձեզ հետ հաստատելու ձեր պատվերը։ Անհրաժեշտ է կատարել կանխավճար 5 բանկային օրվա ընթացքում։ Հյուրանոցն իրավունք է վերապահում չեղյալ համարել Ձեր պատվերը` կանխավճարը ժամանակին չկատարելու դեպքում։ Ամրագրման ծառայությունն անվճար է՝ առանց որևիցե հավելավճարների։ Ամրագրման չեղարկումը ևս անվճար է։

  • AMERICAN EXPRESS
  • VISA
  • MasterCard
  • DISCOVER
  • Diners Club International